Ձեռքբերումներ

      Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է բանկային ոլորտում, «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ն կիրառում է իր հաճախորդներին վերաբերող տեղեկությունների գաղտնիության, ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներ և միջոցներ:

Իր հաճախորդներին բարձր որակի ծառայություն մատուցելու և տեղեկատվական սպառնալիքներից պաշտպանելու համար «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում:

«Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ն իր գործունեության անընդհատության ապահովման համար ստեղծել է պահուստային տարածք և տեղեկատվական համակարգեր:

Վերոնշյալի ապահովման և մշտապես իր կողմից մատուցված ծառայությունների որակի և անվտանգության բարելավման նպատակով «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշեց ներդնել Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտի պահանջներին համապատասխան:

ՆՊԱՏԱԿ

Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է` ապահովել «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ի, ներառյալ հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը, գործունեության անընդհատությունը և նվազեցնել կորուստների ռիսկը` տեղեկատվական անվտանգության միջադեպերի և դրանց հնարավոր ներգործության կանխման միջոցով:

Տեղեկատվական անվտանգության քաղաքականության նպատակն է պաշտպանել «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ի տեղեկատվական ակտիվները ներքին, արտաքին, կանխամտածված և պատահական բոլոր սպառնալիքներից:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1- Տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը երաշխավորում է.

  • տեղեկատվության պաշտպանությունը ցանկացած ոչ արտոնված օգտագործումից,
  • տեղեկատվության գաղտնիության ապահովումը,
  • տեղեկատվության ամբողջականության պահպանումը,
  • բիզնես գործընթացների համար տեղեկատվության հասանելիության պահպանումը,
  • համապատասխանությունը օրենսդրական և կանոնակարգող պահանջներին,
  • գործունեության անընդհատության պլանների մշակումը, պահպանումը և փորձարկումը,
  • տեղեկատվական անվտանգության ուսուցման հասանելիությունը բոլոր աշխատակիցների համար:

2- «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ում մշակվում և ներդրվում են Տեղեկատվական անվտանգության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերը:

3- Ապահովվում են տեղեկատվության և տեղեկատվական համակարգերի հասանելիության բիզնես պահանջները:

4- Տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահպանման և ներդրման ընթացքում օժանդակության և խորհրդատվության համար պատասխանատու է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի կառավարիչը:

5- «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ի բոլոր ղեկավարները ուղղակի պատասխանատվություն են կրում  Տեղեկատվական անվտանգության քաղաքականության իրականացման և իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության համար:

6-  Տեղեկատվական անվտանգության քաղաքականության կատարումը պարտադիր է:

Սույն հայտարարագիրը մշակվել է հաշվի առնելով «Մելլաթ Բանկ»  ՓԲԸ-ի Տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը:

 

 

 

Էջը թարմացվել է` 08-10-15 10:13:58Կայքը թարմացվել է` 23-09-17 11:10:00