Արխիվ
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

                                                                           ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Մելլաթ բանկ” Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է մրցույթ` “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ի 2017թ-ի ֆինանսատնտեսական գործունեության (ներառյալ ֆինանսական հաշվետվության) աուդիտ իրականացնելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն բանկերում առնվազն 5 տարվա  աուդիտի իրականացման փորձ:    

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը`

  • աուդիտորական խմբի ղեկավարի, աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների աշխատանքային փորձը, աուդիտորական որակավորման փաստաթղթեր
  • աուդիտի ընդգրկման բնագավառները,
  • աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ, նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
  • աուդիտի իրականացման ընդհանուր արժեքը (ներառյալ հարկերը),
  • լրացուցիչ տեղեկություններ:

Մրցույթի պայմաններն են`

  •  2017թ-ի տարեկան աուդիտ, ներկայացնելով ֆինանսական հաշվետվություն, այդ թվում աուդիտորական եզրակացություն:
  • 2017թ-ի տարեկան աուդիտի աշխատանքները պետք է սկսվեն ոչ ուշ, քան 2017 թ-ի դեկտեմբերի 11-ից և տարեկան ֆինանսական հաշվետվությունը, այդ թվում աուդիտորական եզրակացությունը  պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2018թ-ի փետրվարի 28-ը.
  • աուդիտորական եզրակացությունը և “Նամակ բանկի ղեկավարությանը” փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժը .
  • մրցութային առաջարկները` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է բանկ ներկայացվեն մինչև 2017թ-ի մարտի 22-ը ժամը 16-30` կնքված ծրարներով.
  • աուդիտը  պետք է կատարվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ՀՀ օրենսդրության համապատասխան:

Մրցութային առաջարկները կքննարկվեն բանկի մրցութային հանձնաժողովի և բանկի խորհրդի կողմից: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2017 թ-ի ապրիլի20-ը:

Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ  Բանկը մինչև 2017 թ-ի մայիսի 20-ը  կնքում է պայմանագիր` աուդիտի աշխատանքները իրականացնելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`”Մելլաթ բանկ” ՓԲԸ, ք. Երևան, Թումանյան 5-ա, կամ զանգահարել 060-38-88-88 կամ 58-18-97, 58-17-91   հեռախոսահամարներով:

Ինտերնետային տնային էջ` www. mellatbank. am                         

E-mail: mellat @mellatbank .am

Էջը թարմացվել է` 23-02-17 12:15:31Կայքը թարմացվել է` 17-11-17 11:46:36