Արխիվ
ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնելու մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մելլաթ բանկ»փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ` «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի 2018թ-ի ֆինանսատնտեսական գործունեության (ներառյալ ֆինանսական հաշվետվության) աուդիտ իրականացնելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն բանկերում առնվազն 5 տարվա  աուդիտի իրականացման փորձ:    

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը`

  • աուդիտորական խմբի ղեկավարի, աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների աշխատանքային փորձը, աուդիտորական որակավորման փաստաթղթեր
  • աուդիտի ընդգրկման բնագավառները,
  • աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ, նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
  • աուդիտի իրականացման ընդհանուր արժեքը (ներառյալ հարկերը),
  • լրացուցիչ տեղեկություններ:

Մրցույթի պայմաններն են`

  •  2018թ-ի տարեկան աուդիտ, ներկայացնելով ֆինանսական հաշվետվություն, այդ թվում աուդիտորական եզրակացություն:
  • 2018թ-ի տարեկան աուդիտի աշխատանքները պետք է սկսվեն ոչ ուշ, քան 2018 թ-ի նոյեմբերի 19-ից և տարեկան ֆինանսական հաշվետվությունը, այդ թվում աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2019թ-ի փետրվարի 25-ը.
  • աուդիտորական եզրակացությունը և «Նամակ բանկի ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժը .
  • մրցույթային առաջարկները` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է բանկ ներկայացվեն մինչև 2018թ-ի մարտի 28-ը ժամը 16-30` կնքված ծրարներով.
  • աուդիտը  պետք է կատարվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ՀՀ օրենսդրության համապատասխան:

Մրցույթային առաջարկները կքննարկվեն բանկի մրցույթային հանձնաժողովի և բանկի խորհրդի կողմից: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2018 թ-ի ապրիլի 30-ը:

Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ  Բանկը մինչև 2018 թ-ի մայիսի 31-ը  կնքում է պայմանագիր` աուդիտի աշխատանքները իրականացնելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`”Մելլաթ բանկ” ՓԲԸ, ք. Երևան, Թումանյան 5-ա, կամ զանգահարել 060-38-88-88 հեռախոսահամարով:

Ինտերնետային տնային էջ` www. mellatbank. am

E-mail: mellat @mellatbank .am   

Էջը թարմացվել է` 01-03-18 13:59:05Կայքը թարմացվել է` 19-04-18 11:41:45