Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է գույքերի (անշարժ և շարժական) անկախ գնահատող  կազմակերպությունների  ընտրության մրցույթ:

Մրցույթի կազմակերպման վայրը` ք.Երևան, Թումանյան 5ա, թիվ 45 ոչ բնակելի տարածք:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 06.02.2020թ.-ից մինչև 14.02.2020թ.–ը ներառյալ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հնարավոր կնքվելիք պայմանագիրը  և այլ տեղեկատվությունները ներկայացվում են ստորև:

Մրցույթի մասնակիցները մրցույթային հայտերը պետք է ներկայացնեն փակ, կնքված և ստորագրված ծրարով: Ժամկետի ավարտից հետո ներկայացված ծրարներն առանց բացելու հետ է վերադարձվում:

Մինչև մրցույթի հայտերի ամփոփման նիստի օրը հայտ ներկայացրած մասնակիցներն իրավունք ունեն հետ վերցնել ներկայացված հայտերը:

Բանկը, մինչև մրցույթի հայտերի ամփոփման նիստի օրը, իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մասնակիցներից պահանջելու նաև լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:

Մրցույթի մասնակցության հայտերը բացվելու և ամփոփվելու են  2020թ.  փետրվարի 17-ին ժամը 16:00-ին  ք.Երևան, Թումանյան 5ա, թիվ 45 ոչ բնակելի տարածք հասցեում:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ( 37460) 38-88-88 (1151):

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնողին ներկայացվող պահանջները

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություն, որը բավարարում է հետևյալ պահանջներին.

1. ունի առնվազն 5 /հինգ/ տարվա անկախ գնահատող կազմակերպության աշխատանքի փորձ,

2. ունի առնվազն 2/երկու/ որակավորված գնահատող, որոնցից առնվազն մեկը տվյալ կազմակերպության հիմնական աշխատող է,

3. կազմակերպության որակավորված աշխատակիցներից առնվազն 2 /երկուսն/ ունեն տվյալ ոլորտում առնվազն 2/երկու/ տարվա աշխատանքային փորձ,

4. կազմակերպության որակավորված աշխատակիցների նկատմամբ քրեական ու վարչական գործերի հարուցման բացակայություն, ինչպես նաև անկախ գնահատող կազմակերպության գնահատման գործունեության կասեցման փաստերի բացակայություն:

         Մրցույթին չեն կարող մասնակցել անվճարունակ, լուծարման գործընթացում, սնանկ  ճանաչված, մրցույթի մասնակցության հայտը ներկայացնելու պահին ֆինանսական կազմակերպություններում  ժամկետանց պարտավորություններ ունեցող իրավաբանական անձիք:

Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայցվող փաստաթղթերի ցանկը և այլ տեղեկատվությունը

        մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք մասնակցության հայտին կից  պետք է ներկայացնել`

  1. Դիմում` մրցույթին մասնակցելու վերաբերյալ (ազատ ոճի),
  2. Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի  պատճենները(բոլոր էջերով),
  3. տեղեկանք կազմակերպության գրասենյակների մասին(գրասենյակների թվաքանակների և գտնվելու վայրերի մասին),
  4. Տեղականք անկախ գնահատող կազմակերպության հիմնական և համատեղության կարգով աշխատող որակավորված անձանց վերաբերյալ (կցել նշված անձանց աշխատանքի ընդունման հիմքերի պատճենները),
  5. որակավորված աշխատակիցների որակավորման վկայականի պատճենները և աշխատանքի բնութագրերը,
  6. Անկախ գնահատող կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկը, «Մելլաթ բանկ» ՓԲԸ հաճախորդներին առաջարկվող սակագները և նախնական ու վերջնական գնահատման ակտերի տրամադրման ժամկետները (սակագներն ու ժամկետները պետք է նշված լինեն հստակ` յուրաքանչյուր տեսակի ծառայության համար առանձին),
  7. Անկախ գնահատող կազմակերպության վերջին մեկ տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,
  8.  «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի սեփականությունն հանդիսացող կամ բանկում գրավադրված գույքերի բանկի հանձնարարությամբ վերագնահատման առաջարկվող սակագները:
  9. Անկախ գնահատող կազմակերպության «Գնահատման ամբողջական հաշվետվություն»-ը 2 մտացածին օրինակների համար, մեկը` անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հողամաս), մյուսը` շարժական գույք (ավտոմեքենա, արտադրական սարքավորումներ),
  10. Ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ համագործակցում է կազմակերպությունը
  11. Ընկերության վերաբերյալ տեղեկատվություն (ազատ ոճի):

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ք.Երևան                                                                                                                      «   »  ------------2020թ.

«Մելլաթ բանկ»  փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն ............., որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա /այսուհետ` Բանկ/, մի կողմից, և     ---------------, ի դեմս տնօրեն -------------, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա /այսուհետ` Կատարող/, մյուս կողմից, միասին վկայակոչման դեպքում կանվանվեն Կողմեր, իսկ առանձին նաև Կողմ, կնքեցին սույն պայմանագիրը / այսուհետ` Պայմանագիր/`հետևյալի մասին.

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1.Սույն պայմանագրի հիման վրա Կողմերն որոշեցին համագործակցել Բանկի սեփականություն հանդիսացող,  բանկում  գրավադրված, ինչպես նաև նոր գրավադրվող  շարժական և անշարժ գույքի գնահատման ոլորտում:

1.2.Բանկը պարտավորվում է ճանաչել և ընդունել  Կատարողի կողմից սույն պայմանագրի  1.3 կետով նախատեսված ծառայությունների մատուցման հիման վրա ներկայացված գնահատման հաշվետվությունները և եզրակացությունները:

1.3.Սույն պայմանագրի հիման վրա Կատարողը Բանկի, ինչպես նաև Բանկի հաճախորդների համար մատուցում է հետևյալ ծառայությունները `

  • Բանկի սեփականությունը հանդիսացող շարժական և անշարժ գույքերի գնահատում,շուկայական ու արագ իրացվելի /լիկվիդացիոն/ արժեքների վերաբերյալ հաշվետվությունների և եզրակացությունների կազմում,
  • Բանկում գրավադրվող, ինչպես նաև պայմանագրի կնքման պահին արդեն իսկ գրավադրված շարժական և անշարժ գույքերի գնահատում, շուկայական ու արագ իրացվելի /լիկվիդացիոն/ արժեքների վերաբերյալ հաշվետվությունների և եզրակացությունների կազմում:

1.4. Կատարողի կողմից  Բանկի և Բանկի հաճախորդների համար սույն պայմանգրի 1.3 կետով նախատեսված ծառայությունների մատուցման պայմաններն կարգավորվում են Բանկի և Կատարողի, Բանկի հաճախորդի և Կատարողի միջև կնքվող առանձին ծառայությունների մատուցման պայմանագրերով:

1.5.Կատարողը պարտավորվում է Բանկի հաճախորդների հետ կնքվելիք ծառայությունների մատուցման պայմանագրերի համար կիրառել սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված 1-ով սահմանված սակագները: Սակագների փոփոխության դեպքում կատարողը պարտավորվում է նախապես գրավոր տեղեկացնել Բանկին:

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1.Կատարողը պարտավոր է`

2.1.1.Սույն պայմանագրի 1.3. կետով սահմանված ծառայությունները կատարել պատշաճ որակով,

2.1.2.Բանկի պահանջով ներկայացնել մատուցվող ծառայություններրի իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն,

2.1.3.Ծառայությունների իրականացմանը մասնակից դարձնել նաև Բանկի ներկայացուցչին,

2.1.4.   Չհրապարակել և/կամ այլ անձանց չտրամադրել ծառայությունների մատուցման ընթացքում իրեն հայտնի դարձած Բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն,

2.1.5.Պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ բանկին ներկայացնել անշարժ և շարժական գույքերի  շուկաների ուսումնասիրության վերաբերյալ հաշվետվություն:

2.1.6.Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բացահայտվի և բացառվի Կատարողի կամ վերջինիս աշխատակիցների շահագրգռվածությունը և/կամ ազդեցությունը մատուցվող ծառայությունների արդյունքների վրա:

2.2.   Կատարողն իրավունք ունի

2.2.1.Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները առավել որակյալ և ճշգրիտ մատուցելու նպատակով ծառայությունների մատուցմանը ներգրավել նաև երրորդ անձանց, որոնց նկատմամբ նույնպես տարածվում են սույն պայմանագրի 2.1.4. կետով սահմանված պարտականությունը,

2.2.2.Ցանկացած ժամանակ միակողմանի լուծել պայմանագիրը`այդ մասին առնվազն 1/ մեկ/ ամիս առաջ գրավոր ծանուցելով Բանկին:

2.3.   Բանկն իրավունք ունի`

2.3.1.Անհրաժեշտության դեպքում ստուգել սույն Պայմանագրի հիման վրա կատարողի կողմից մատուցվող ծառայությունների որակը,

2.3.2.Պահանջել Բանկի հաճախորդի կողմից գրավադրվող գույքի գնի /շուկայական և լիկվիդացիոն/ վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ:

  1. ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3.1.Կատարողը պատասխանատվություն է կրում սույն պայմանագրի հիման վրա մատուցված ծառայությունների որակի համար և պարտավորվում է հատուցել ոչ պատշաճ մատուցված ծառայությունների /գնի սխալ գնահատում/ հետևանքով Բանկին պատճառված վնասի համար:

3.2.Կատարողը պատասխանատվություն է կրում սույն պայմանագրի 2.2.1. կետով սահմանված դեպքերում իր կողմից ներգրավված երրորդ անձանց կողմից ոչ պատշաճ մատուցված ծառայությունների արդյունքում Բանկին պատճառված վնասների համար:

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

4.1.Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են  պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է  Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներից են տարերային աղետները և պատերազմը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք առաջանում են Կողմերի կամքից անկախ և անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Նման դեպքերում Կողմերի Պայմանգրով սահմանված պարտականություւների կատարման ժամկետները հետաձգվում են մինչև նման հանգամանքերի  վերանալը:

4.2. Եթե կողմերից յուրաքանչյուրը չի կարող կատարել իր պարտականությունները անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, ապա պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնի մյուս կողմին:  Կողմերը պարտավոր են 2աշխատանքային օրվա ընթացքում  գրավոր տեղեկացնել մյուս կողմին վերոնշյակ հանգամանքների վերացման մասին:  Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է ավելի քան 1(մեկ) ամիս, ապա Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի լուծել Պայմանագիրը նախապես գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5.1. Պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը ենթակա են լուծման բանակցությունների միջոցով,անհամանձայնության դեպքում՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.2.Սույն Պայամանգրի ցանկացած փոփոխություն կամ լրացում ուժի մեջ է մտնում Կողմերի կամ վերջիններիս լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրվելու պահից:

5.3.Եթե Պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա, եթե Պայմանագիրը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:

5.4.Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող օրինակներից՝ հայերեն լեզվով: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                 ԲԱՆԿ                                                                     ԿԱՏԱՐՈՂ                                                             

-------------------------                                                               -------------------------------

Էջը թարմացվել է` 07-02-20 11:30:39Կայքը թարմացվել է` 30-06-20 10:12:05