Արխիվ
Վարկային արձակուրդի երկարաձգում

Հարգելի հաճախորդներ,

Հայաստանի Հանրապետությունում COVID-19 կորոնավիրուսի համաճարակիտարածման  իրավիճակից ելնելով՝«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերություննորոշում էկայացրել  «վարկային արձակուրդը» երկարաձգել ևս 2 ամսով` մինչև սույն թվականի հուլիսի 15-ը ներառյալ:Ֆիզիկական անձհանդիսացող բոլոր վարկառուներն այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները`ներառյալ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի, նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։«Վարկային արձակուրդից» օգտվելու համար ֆիզիկական անձ վարկառուների կողմից նախկինում ներկայացված դիմումները կհամարվեն ավտոմատ կերպով երկարաձգված մինչև սույն թվականի հուլիսի 15-ը և լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի:

Անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող վարկառուները «վարկային արձակուրդից» օգտվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ:

Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ  զանգահարելով կամ այցելելով «Մելլաթ բանկ» ՓԲԸ:

«Վարկային արձակուրդի» ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունների հետագա կատարման հետ կապված հարցերը հաճախորդների հետ քննարկելու և կարգավորելու համար մեր ընկերության կողմից կապ կհաստատվի անհատապես բոլոր հաճախորդների հետ և վերջիններս կհրավիրվեն «Մելլաթ բանկ» ՓԲԸ:

Մարդկային կուտակումներից խուսափելու համար հորդորում ենք վերոնշյալ հարցերի հետ կապված հարաբերությունները քննարկելու համար բանկ ներկայանալ բանկի հետ համաձայնեցնելուց հետո միայն:

Սակայն, ի հավելումն վերոնշյալի, հորդորում ենք բոլոր այն վարկառուներին, որոնք հնարավորություն ունեն սահմանված ժամկետում կատարել իրենց վարկային պարտավորությունները,  հետագա խնդիրներից և դժվարություններից խուսափելու համար պայմանագրով սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները:

Էջը թարմացվել է` 25-05-20 11:38:05Կայքը թարմացվել է` 30-06-20 10:12:05