Սպառողական վարկեր

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

"Մելլաթ Բանկ" ՓԲԸ-ն, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, տրամադրում է  սպառողական վարկեր հետևյալ պայմաններով`
   
Վարկավորման պայմանները  
   
Վարկի առավելագույն գումար  10.000.000 ՀՀ դրամ
   Վարկավորվող  գումարի  նվազագույն սահմանաչափ չի  սահմանվում:
Վարկի  արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ
Վարկի առավելագույն ժամկետ  60 ամիս
 Վարկերի տրամադրման նվազագույն ժամկետ  1ամիս  
Տարեկան անվանական տոկոսադրույք  13-17% 
  Տրամադրված վարկերի համար անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Վարկի մարման եղանակ Հավասարաչափ վարկից և հասանելիք տոկոսները կամ անուիտետային
Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ Վարկի տրամադրման գործավարձ - վարկի գումարի 0,1 %-ի չափով, նվազագույնը 10.000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ կարգով՝ վարկի տրամադրման պահին:
  Վարկի գումարի` հաշվից կանխիկ ստացման դեպքում - գանձվում է կանխիկացման վճար` վարկի գումարի 0,35% չափով։
Վարկի ապահովվածության միջոցները /գրավը/ Անշարժ գույք,                                                                                  ինչպես  նաև      ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  բաժնում  նշված ապահովության տեսակները
Վարկ/գրավ հարաբերակցություն Անշարժ գույքի արժեքի  առավելագույնը 70%-ը` Ք.Երևանում , ինչպես  նաև      ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  բաժնում նշված ապահովության տեսակների նկատմամբ  սահմանված հարաբերակցությունները
 

Գրավի առարկան գնահատվում է Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից: Կազմակերպությունների ցանկը ներկայացված էԸնդհանուր Տեղեկություններ բաժնում,

Գրավադրվող գույքի ապահովագրություն յուրաքանչյուր տարի` վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մնացորդի չափով
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
Տույժեր և տուգանքներ ժամկետանց վարկի դիմաց ժամկետանց Վարկի նկատմամբ դադարում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը և ժամկետանց վարկի նկատմամբ սկսում է գործել ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բանկային տոկոսադրույքը:
  Հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տարեկան 12 տոկոսի հաշվարկով ժամկետանց վարկի նկատմամբ:
Տույժեր ժամկետանց տոկոսի դիմաց Հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տարեկան 12 տոկոսի հաշվարկով ժամկետանց տոկոսի նկատմամբ:
 
  Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր
1.  Դիմում 
2.  Անձնագրի, սոցիալական քարտի  պատճեն
3.  Համաձայնություն  “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” վարկային բյուրոյից    տեղեկություն  ստանալու համար 
4. Հարցաթերթիկ փոխկապակցված անձանց բացահայտման համար
5. Գույքի ապահովագրության դեպքում `ապահովագրական ընկերության ընտրության հարցաթերթիկ  
6. Հայտարարություն այլ բանկերում  պարտավորություն ունենալու  կամ չունենալու մասին
7. Տեղեկանք եկամուտների մասին  կամ վարկի մարման այլ աղբյուրների մասին տեղեկություններ
8. Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների գրավի դեպքում
Սեփականության  վկայագիրը (օրիգինալը)
Սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքը (առուծախի պայմանագիր և այլն)
Սեփականատերերի անձնագրերի պատճեները
Տեղեկանք բնակության վայրից  (գրանցված   անձանձ մասին)
Միասնական Տեղեկանք անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ 
9․Բանկի   կողմից  պահանջվող այլ փաստաթղթեր 

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը վերջնական փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է “Գրավի,հիփոթեքի իրավունքի գրանցման” վկայականը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Տոկոսագումարի հաշվարկման կարգ

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
Օրինակ
Վարկի մնացորդ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96

 Փատացի տոկոսադրույքի հաշվարկ

Համաձայն “Սպառողական կրեդիտավորման մասին “ ՀՀ օրենքի, հաշվարկվում  է  նաև  տարեկան փաստացի տոկոսադրույք` սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը `արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով  և հաշվարկված հետևյալ բանաձևով
   
որտեղ`  
i- տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR). 
A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի 
սկզբնական գումարը). 
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը. 
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը. 
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը. 
Dn –կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի 
կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով. 
i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ: 
Օրինակ.   Տրամադրվել է սպառողական վարկ  500.000դրամի չափով,20տոկոս տարեկան տոկոսադրույքով , 1տարի մարման ժամկետով, մարումները ամենամսյա հավասարաչափ մարումներ ` վարկ և տոկոս ամսեկան միևնույն գումարը :   Փաստացի տարեկան տոկոսադրույքը   այս  դեպքում կազմում է 21.94%:
Սպառռղական  վարկերի ձևակերպման վայրը բանկն է 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ  ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ  ՎԱՐԿԱՌՈՒԻ  ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ  ԵՎ  ՉԱՓԵՐՈՎ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: 

 

 

                                                                                 Տեղեկացում.

 

  “Մելլաթ Բանկ” ՓԲԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջներըե կանոնակարգ 8/05-ի:

 

“ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`   ՎԱՐԿԱՌՈՒԻ   ԿՈՂՄԻՑ  ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ    ՉԿԱՏԱՐԵԼՈՒ   ՊԱՀԻՑ ԾԱԳՈՒՄ   Է  ԳՐԱՎԱԴՐՎԱԾ  ԳՈՒՅՔԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ . ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ

Գրավադրված գույքն  իրացնելուց  առաջացած գումարը   Վարկառուի  վարկային  պարտավորությունները   չծածկելու   դեպքում , բանկը  իրավասու է    բռնագանձում տարածել վարկառուի այլ գույքի վրա:   

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՎԱՐԿԱՌՈՒԻ   ԿՈՂՄԻՑ  ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ  ԳՈՒՄԱՐԻ  ՄԱՐՈՒՄՆԵՐԸ  ԺԱՄԿԵՏԻՆ   ՉՎՃԱՐՎԵԼՈՒ   ԴԵՊՔՈՒՄ   ՎԱՐԿԱՌՈՒԻ   ՄԱՍԻՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

Էջը թարմացվել է` 01-08-17 12:15:09Կայքը թարմացվել է` 17-11-17 11:46:36