Հիփոթեքային վարկեր (ձեռքբերում)

 

"Մելլաթ Բանկ" ՓԲԸ-ն, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր հետևյալ պայմաններով`
Վարկավորման պայմանները   
Վարկի  արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Վարկի գումար առավելագույնը 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ առավելագույնը 200.000 ԱՄՆ դոլար առավելագույնը 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք եվրո
   Վարկավորվող  գումարի  նվազագույն սահմանաչափ չի  սահմանվում:  
  ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Տարեկան տոկոսադրույք  11-13%   7-10%   6-9% 
   Տրամադրված վարկերի համար անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում: 
Վարկի տրամադրման եղանակը անկանխիկ
Վարկի  առավելագույն  ժամկետ  180 ամիս
 Վարկի  նվազագույն  ժամկետ 1ամիս  
Բանկի կողմից գանձվող միջնորդավճարները Վարկի տրամադրման գործավարձ - վարկի գումարի 0,1 %-ի չափով, նվազագույնը 10.000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ կարգով՝ վարկի տրամադրման պահին:
  Վարկի գումարի` հաշվից կանխիկ ստացման դեպքում - գանձվում է կանխիկացման վճար` վարկի գումարի  0.35 տոկոսի չափով
Վարկի ապահովվածության միջոցները /գրավը/ Ձեռք բերվող անշարժ գույքը ,ինչպես   նաև      ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  բաժնում  նշված ապահովության տեսակները
Վարկ/գրավ հարաբերակցություն Անշարժ գույքի արժեքի  առավելագույնը 70%-ը` Ք.Երևանում , ինչպես  նաև      ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  բաժնում նշված ապահովության տեսակների նկատմամբ  սահմանված հարաբերակցությունները
 

Գրավի առարկան գնահատվում է Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից: Կազմակերպությունների ցանկը ներկայացված է Ընդհանուր Տեղեկություններ բաժնում։

 

Գրավադրվող գույքի ապահովագրություն Կատարվում է յուրաքանչյուր տարի` վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մնացորդի չափով
Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի տրամադրման պահից 1 տարվա ընթացքում  վաղաժամկետ մարումներ  կատարելու դեպքում գանձվում է չվճարված տոկոսագումարների 10 տոկոսը:

Տույժեր և տուգանքներ ժամկետանց վարկի դիմաց ժամկետանց Վարկի նկատմամբ դադարում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը և ժամկետանց վարկի նկատմամբ սկսում է գործել ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բանկային տոկոսադրույքը:

 

Հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տարեկան 12 տոկոսի հաշվարկով ժամկետանց վարկի նկատմամբ:
Տույժեր ժամկետանց տոկոսի դիմաց Հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տարեկան 12 տոկոսի հաշվարկով ժամկետանց տոկոսի նկատմամբ:
Արտարժույթով վարկերի մարումների չափի փոփոխություններ` կապված փոխարժեքի ազդեցության հետ բանկում չեն կատարվում:

 Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր  

1.  Դիմում 

2.  Անձնագրի, սոցիալական քարտի  պատճեն   
3.  Համաձայնություն  “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” վարկային բյուրոյից    տեղեկություն  ստանալու համար    
4. Հարցաթերթիկ փոխկապակցված անձանց բացահայտման համար
5. Գույքի ապահովագրության դեպքում `ապահովագրական ընկերության ընտրության հարցաթերթիկ  
6.    Արտարժութային վարկ ստանալու դեպքում,  հաստատում` արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետևանքով   հնարավոր անբարենպաստ հետևանքները կրելու մասին
7. Հայտարարություն այլ բանկերում  պարտավորություն ունենալու  կամ չունենալու մասին
8. Տեղեկանք եկամուտների մասին  կամ վարկի մարման այլ աղբյուրների մասին տեղեկություններ
9. Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների գրավի դեպքում
Սեփականության  վկայագիրը (օրիգինալը)
Սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքը (առուծախի պայմանագիր և այլն)
Սեփականատերերի անձնագրերի պատճեները
Տեղեկանք բնակության վայրից  (գրանցված   անձանձ մասին)
Միասնական Տեղեկանք անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ 

Բանկի   կողմից  պահանջվող այլ փաստաթղթեր 

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը վերջնական փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է “Գրավի,հիփոթեքի իրավունքի գրանցման” վկայականը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

“ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`   ՎԱՐԿԱՌՈՒԻ   ԿՈՂՄԻՑ  ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ    ՉԿԱՏԱՐԵԼՈՒ   ՊԱՀԻՑ ԾԱԳՈՒՄ   Է  ԳՐԱՎԱԴՐՎԱԾ  ԳՈՒՅՔԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ . ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ

Գրավադրված գույքն  իրացնելուց  առաջացած գումարը   Վարկառուի  վարկային  պարտավորությունները   չծածկելու   դեպքում , բանկը  իրավասու է    բռնագանձում տարածել վարկառուի այլ գույքի վրա:   

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՎԱՐԿԱՌՈՒԻ   ԿՈՂՄԻՑ  ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ  ԳՈՒՄԱՐԻ  ՄԱՐՈՒՄՆԵՐԸ  ԺԱՄԿԵՏԻՆ   ՉՎՃԱՐՎԵԼՈՒ   ԴԵՊՔՈՒՄ   ՎԱՐԿԱՌՈՒԻ   ՄԱՍԻՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

Էջը թարմացվել է` 01-08-17 11:57:43Կայքը թարմացվել է` 17-11-17 11:46:36