Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամ
“Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն հայտնում է իր հաճախորդներին հետևյալի մասին`
1. Երբ հաճախորդը չի ապահովում բանկի կողմից սահմանված պայմանները` զրոյական մնացորդը չի վերականգնում և մեկ տարվա ընթացքում որևիցե գործարք չի կատարում,ապա բանկը միակողմանի կարող է լուծարել բանկային հաշվի պայմանագիրը:
2. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:
3. Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ/և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
4. Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ/և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
5. հաշվից քաղվածքներ, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, անկախ գործարքի ժամկետի վաղեմությունից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:
Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկը
Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է`ելնելով հետևյալ բանաձևից
որտեղ`
1(A-ավանդի սկզբնական գումարն է:
2)n-ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է:
3)N-ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է(ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը),որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված:
4)Kn-ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների,առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր:
5)Dn-այն թիվն է,որը ցույց է տալիս,թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական n–րդ դրամական հոսքերը ներառյալ:այն դեպքում,երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, QUOTE QUOTE =0
Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում
Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների կանոնավոր կապիտալացումների դեպքում հնարավոր է հաշվարկել հետևյալ բանաձևով`
որտեղ`
1) APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
2) r - տարեկան պարզ տոկոսադրույքն է:
3)n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ`Հիմնադրամ) շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումն է` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրըՀայաստանիՀանրապետությանկենտրոնականբանկնէ:Հիմնադրամի գործունեության նպատակը "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին " Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպաննությունն է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների։ Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով: `
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
Ավանդի արժութային կառուցվածքը |
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով‚ և արտարժույթով ավանդ |
|
Եթե դրամային ավանդը 7միլիոն դրամից ավել է |
Եթե դրամային ավանդը 7միլիոն դրամից պակաս է |
|||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը |
16միլիոն ՀՀ դրամ |
7միլիոն ՀՀ դրամ |
16միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)
|