ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է ստորև նշված մոդելների դիզելային շարժիչով գեներատորի ձեռք բերման մրցույթ`

1)               Perkins P250

250կՎԱ/200կՎտ;400/230Վ;50Հց

Շարժիչ֊Perkins/UK-England/

Ալտերնատոր֊LeroySommer/France/

2)                Deutz 275D

265կՎԱ/212կՎտ;400/230Վ;50Հց

Շարժիչ֊Deutz/Germany/

Ալտերնատոր֊LeroySommer/France/

Գեներատորները պետք է լինեն նոր, չօգտագործված, ինչպես նաև  խլացուցիչով:

Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է գնահատեն «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող դիզելային գեներատորը, ներկայացնեն դրա ձեռք բերման համար  գնային առաջարկ («Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող դիզելային գեներատորի ձեռք բերման արժեքը հաշվանց կկատարվի մատակարարվող գեներատորի արժեքից):

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գնային առաջարկ` համար, սարքավորման մատակարարման ժամկետները, սարքավորման հետագա սպասարկման ամսական արժեքները, ընկերության հիմնադիր փաստաթղթերի պատճենները, ընկերության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվական ամփոփաթերթիկ (ազատ ոճի):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փակ, կնքված և ստորագրված ծրարներով: Ծրարների վրա անհրաժեշտ է նշել մասնակցի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև «Մրցույթի մասնակցության հայտ» բառերը: Ծրարները անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Երևան, Թումանյան 5Ա, 45 տարածք հասցեում գտնվող «Մելլաթ բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ: Ծրարների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 22.01.2021 թվականը, ժամը 14:00: Սահմանված ժամկետից հետո ներկայացված ծրարները չեն մասնակցի մրցույթին: Ներկայացված ծրարները կբացվեն 22.01.2021 թվականը, ժամը 14:00-ին, որի արդյունքների մասին մեկշաբաթյա ժամկետում կծանուցվի մասնակիցներին:

Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 060-38-88-88 (1151) հեռախոսահամարով կամ այցելել «Մելլաթ բանկ» ՓԲԸ /Հասցե`ք.Երևան, Թումանյան 5Ա, 45 տարածք/:

Էջը թարմացվել է` 14-01-21 16:11:53Կայքը թարմացվել է` 08-11-21 10:32:13