ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մելլաթ բանկ»փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ` «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի 2021թ-ի ֆինանսատնտեսական գործունեության (ներառյալ ֆինանսական հաշվետվության) տարեկան աուդիտ իրականացնելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն բանկերում առնվազն 5 տարվա  աուդիտի իրականացման փորձ:    

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը`

  • աուդիտորական խմբի ղեկավարի, աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների աշխատանքային փորձը, աուդիտորական որակավորման փաստաթղթեր
  • աուդիտի ընդգրկման բնագավառները,
  • աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ, նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
  • աուդիտի իրականացման ընդհանուր արժեքը (ներառյալ հարկերը),
  • լրացուցիչ տեղեկություններ:

Մրցույթի պայմաններն են`

  •  2021թ-ի տարեկան աուդիտ`կիսամյակային կտրվածքով, ներկայացնելով ֆինանսական հաշվետվություն, այդ թվում աուդիտորական եզրակացություն:
  • 1-ին կիսամյակի աշխատանքները պետք է սկսվեն 2021թ. մայիսի 24-ից և ավարտվեն 2021թ. հուլիսի  15-ին`հաշվետվության տրամադրմամբ
  • 2021թ-ի 2-րդ կիսամյակի և տարեկան աուդիտի աշխատանքները պետք է սկսվեն ոչ ուշ, քան 2021թ-ի նոյեմբերի 18-ից և տարեկան ֆինանսական հաշվետվությունը, այդ թվում աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2022թ-ի փետրվարի 25-ը.
  • աուդիտորական եզրակացությունը և «Նամակ բանկի ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժը .
  • մրցույթային առաջարկները` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է բանկ ներկայացվեն մինչև 2021թ-ի մարտի 26-ը ժամը 16-30` կնքված ծրարներով.
  • աուդիտը  պետք է կատարվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ՀՀ օրենսդրության համապատասխան:

Մրցույթային առաջարկները կքննարկվեն բանկի մրցույթային հանձնաժողովի և բանկի խորհրդի կողմից: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2021թ-ի ապրիլի 30-ը:

Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ  Բանկը մինչև 2021թ-ի մայիսի 21-ը կնքում է պայմանագիր`աուդիտի աշխատանքները իրականացնելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել«Մելլաթ բանկ» ՓԲԸ, ք. Երևան, Չարենցի 19, կամ զանգահարել 060-38-88-88 հեռախոսահամարով:

Ինտերնետային տնային էջ` www. mellatbank. am

Էջը թարմացվել է` 26-02-21 11:09:49Կայքը թարմացվել է` 08-11-21 10:32:13