Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վարկային մասնագետ հետևյալ նախապայմաններով`
Պահանջներ`
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին որպես վարկային մասնագետ,
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- հաշվապահական գիտելիքներ և հաշվետվությունների վերլուծության իմացություն,
- հայերենի գերազանց, անգլերենի բավարար իմացություն, պարսկերենի իմացությունը ցանկալի է:
Պարտականություններ`
- հաճախորդների ներգրավում,
- խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
- հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
- վարկային փաթեթի կազմում
- հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- հաճախորդների վճարումներին հետևում
Բոլոր այն անձինք, ովքեր հետքրքրված են և ունեն համապատասխան տվյալներ կարող են իրենց դիմումն ուղարկել հետևյալ էլէկտրոնային փոստի հասցեով` hr@mellatbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գրասենյակ` ք. Երևան, Թումանյան 5ա, 45 տարածք: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 01.03.2020թ. : Հարցարույցին կհրավրվեն ստացված դիմումների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: