Հարգելի հաճախորդներ,
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի տարածման իրավիճակից՝ «Մելլաթ Բանկ» ՓԲԸ որոշում է կայացրել ս.թ մարտի 17-ից մինչև ս.թ մայիսի 15-ը ներառյալ այն Ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող վարկառուներին, որոնք իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված չեն կարողանում կատարել վճարումները, տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները` ներառյալմայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի, նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։
Վարկերի վճարումները կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կկատարվի հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն` փոխադարձ համաձայնությամբ:
Սակայն, ի հավելումն վերոնշյալի, հորդորում ենք բոլոր այն վարկառուներին, որոնք հնարավորություն ունեն սահմանված ժամկետում կատարել իրենց վարկային պարտավորությունները, հետագա խնդիրներից և դժվարություններից խուսափելու համար պայմանագրով սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները:
Տեղեկացնում ենք, որ եթե մարման օրվա դրությամբ ձեր հաշվին առկա կլինեն բավարար դրամական միջոցներ, ձեր վարկն ավտոմատ կմարվի` համաձայն սահմանված ժամանակացույցի:
«Վարկային արձակուրդից» օգտվելու անհրաժեշտության դեպքում կարող եք լրացնել համապատասխան դիմումի ձևը, որը տեղադրված է ներքոնշյալ հղումներով , և դիմումի լուսապատճեն ուղարկել loan@mellatbank.am էլեկտրոնային հասցեով:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Մելլաթ Բանկ» ՓԲԸ 060 388888 (1220) հեռախոսահամարով: