Տեղեկատվական ամփոփագիր
"Մելլաթ Բանկ" ՓԲԸ-ն, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, տրամադրում է սպառողական վարկեր հետևյալ պայմաններով` | |
Վարկավորման պայմանները | |
Վարկի առավելագույն գումար | 60.000.000 ՀՀ դրամ |
Վարկավորվող գումարի նվազագույն սահմանաչափ 100.000 ՀՀ դրամ | |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման եղանակ | անկանխիկ |
Վարկի առավելագույն ժամկետ | 120 ամիս |
Վարկերի տրամադրման նվազագույն ժամկետ | 3ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք/հաստատուն | 12-14% |
Տրամադրված վարկերի համար անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում: | |
Տարեկան Փաստացի տոկոսադրույք |
12.9-14.9% |
Վարկի մարման եղանակ | Հավասարաչափ վարկից և հասանելիք տոկոսները կամ անուիտետային |
Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ | Վարկի տրամադրման գործավարձ - վարկի գումարի 0,4 %-ի չափով, նվազագույնը 20.000 ՀՀ դրամ |
Վարկի գումարի` հաշվից կանխիկ ստացման դեպքում - գանձվում է կանխիկացման վճար` վարկի գումարի 0,35% չափով։ | |
Վարկի ապահովվածության միջոցները /գրավը/ | Անշարժ գույք |
Վարկ/գրավ հարաբերակցություն | Անշարժ գույքի արժեքի առավելագույնը 70%-ը` Ք.Երևանում |
Գրավի առարկան գնահատվում է Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից: Կազմակերպությունների ցանկը ներկայացված էԸնդհանուր Տեղեկություններ բաժնում, |
|
Գրավադրվող գույքի ապահովագրություն | յուրաքանչյուր տարի` վարկի գումարի և հաշվարկված (մեկ տարվա) տոկոսագումարի մնացորդի չափով |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր և տուգանքներ չեն կիրառվում |
Տույժեր և տուգանքներ ժամկետանց վարկի դիմաց | ժամկետանց Վարկի նկատմամբ դադարում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը և ժամկետանց վարկի նկատմամբ սկսում է գործել ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բանկային տոկոսադրույքը: |
Հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տարեկան 12 տոկոսի հաշվարկով ժամկետանց վարկի նկատմամբ: | |
Տույժեր ժամկետանց տոկոսի դիմաց | Հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տարեկան 12 տոկոսի հաշվարկով ժամկետանց տոկոսի նկատմամբ: |
Բանկն իրավունք ունի իրականացնել այլ բանկերից և ֆինանսական այլ կազմակերպություններից ստացված վարկերի տեղափոխում /վերաֆինանսավորւմ/ ՝ տվյալ վարկատեսակի համար սահմանված պայմաններով , եթե վարկառուն վերջին -6ամսվա ընթացքում չի ունեցել դասակարգումներ։
|
|
Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր | |
1. Դիմում | |
2. Անձնագրի, սոցիալական քարտի պատճեն | |
3. Համաձայնություն “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” վարկային բյուրոյից տեղեկություն ստանալու համար | |
4. Հարցաթերթիկ փոխկապակցված անձանց բացահայտման համար | |
5. Գույքի ապահովագրության դեպքում `ապահովագրական ընկերության ընտրության հարցաթերթիկ | |
6. Հայտարարություն այլ բանկերում պարտավորություն ունենալու կամ չունենալու մասին | |
7. Տեղեկանք եկամուտների մասին կամ վարկի մարման այլ աղբյուրների մասին տեղեկություններ | |
8. Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների գրավի դեպքում | |
Սեփականության վկայագիրը (օրիգինալը) | |
Սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքը (առուծախի պայմանագիր և այլն) | |
Սեփականատերերի անձնագրերի պատճեները | |
Տեղեկանք բնակության վայրից (գրանցված անձանձ մասին) | |
Միասնական Տեղեկանք անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ | |
9․Բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր | |
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը վերջնական փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է “Գրավի,հիփոթեքի իրավունքի գրանցման” վկայականը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: |
Տոկոսագումարի հաշվարկման կարգ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ: |
|
Փատացի տոկոսադրույքի հաշվարկ |
|
Համաձայն “Սպառողական կրեդիտավորման մասին “ ՀՀ օրենքի, հաշվարկվում է նաև տարեկան փաստացի տոկոսադրույք` սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը `արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով և հաշվարկված հետևյալ բանաձևով | |
որտեղ` | ![]() |
i- տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR). | |
A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի | |
սկզբնական գումարը). | |
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը. | |
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը. | |
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը. | |
Dn –կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի | |
կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով. | |
i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ: | |
Օրինակ. Տրամադրվել է սպառողական վարկ 500.000դրամի չափով,20տոկոս տարեկան տոկոսադրույքով , 1տարի մարման ժամկետով, մարումները ամենամսյա հավասարաչափ մարումներ ` վարկ և տոկոս ամսեկան միևնույն գումարը : Փաստացի տարեկան տոկոսադրույքը այս դեպքում կազմում է 21.94%: | |
Սպառռղական վարկերի ձևակերպման վայրը բանկն է | |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: |
Տեղեկացում.
“Մելլաթ Բանկ” ՓԲԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջներըե կանոնակարգ 8/05-ի:
“ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԾԱԳՈՒՄ Է ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ . ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
Գրավադրված գույքն իրացնելուց առաջացած գումարը Վարկառուի վարկային պարտավորությունները չծածկելու դեպքում , բանկը իրավասու է բռնագանձում տարածել վարկառուի այլ գույքի վրա:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
%MCEPASTEBIN%